▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». Մալաքյան եղբայրների պաշտպան

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների:

Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին։

Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:

Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:

Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more