▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ ինքնահաստատման փուլում եք գտնվում, պարո’ն

Գարիկ Մարտիրոսյան կոչվող խեղկատակը ազգությամբ հայ և աշխարհահռչակ երգչուհի Շերին (Շերլին Սարգսյան) անվանել է ոչնչություն:

Այս խեղկատակը կարո՞ղ է պարծենալ , որ իր երկրի համար ինչ-որ բան է արել ...բացի հայերի մասին վուլգար կատակներից ռուսների առաջ, ովքեր իրենց բերանները բացում էին մինչև ականջները և ևս մեկ անգամ ոտնատակ էր լինում հայ մարդու պատիվը:

Շերի մասին կարող եմ ասել հետևյալը. նա հզոր երգչուհի է և նրա ձայնային տեմբրը յուրահատուկ է: Երբեք չեմ տեսել այնպիսի երգչուհի, ով կկարողանար ինչ-որ չափով համեմատվել նրա ձայնի հետ, կարող եմ համարձակվել նաև հզոր անվանել Քրիստինա Ագիլերայի ձայնը:

«Բուրլեսկ» կոչվող ֆիլմում  Շերն ուղղակի անկրկնելի է՝ որտեղ նաև գլխավոր դերում է Քրիստինան: Այսօր օլիգարխների համար կապիկություն անող խեղկատակը , որոշել է սև PR–ի և Շերի աշխարահռչակ լինելու փաստով աշխարհին հիշեցնել իր նվաստ գոյության մասին: Միայն մի բան կարող եմ Ձեզ ասել. դեռ ինքնահաստատման փուլում եք գտնվում, պարո’ն:

Անահիտ Միքայելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more