▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Սամվել Թոփալյանն ամուսնացել է

Դերասան Սամվել Թոփալյանը մարտի 3-ին ամուսնացել է: Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում: Հարսանիքն անցել է հայկական բոլոր ավանդույթների համաձայն` զուռնա-դհոլով, հարսի տուն գնալով և այլն: esyes.am-ի հետ զրույցում նորաթուխ ամուսինը պատմել է, որ  կինը  հարսանեկան երկու զգեստ է հագել, մեկը` կարճ, մյուսն ավելի երկար:

Դերասանը նշել է, որ շատ լավ քեֆ են արել, եղել են նաև պարային անակնկալներ: Թեև հարսն ու փեսան նախապես ծրագրել ու պարապել էին համատեղ վալսով ներկայանալու համար, սակայն ռեստորանում անակնկալ կերպով այլ պարով են հանդես եկել:

Թվով 190 հյուրերի ցանկում են եղել Տիգրան Ներսիսյանը, Արա Դեղտրիկյանը, Վահագն Գրիգորյանը` կնոջ հետ, Կարեն Բաբաջանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արմեն Մազմանյանը և այլք: Հարսանիքից հետո զույգն ապրելու է Երևանում`Սամվելի ծնողների հետ: Պսակադրությունից հետո զույգը չորսօրյա ուղևորության է մեկնել Ծաղկաձոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more