▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դերասան Վահագն Սիմոնյանը շարունակում է անտուն մնալ»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՏՈՒՆ ՄՆԱԼ.
Երևանի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ բարձրաձայնեցի արտիստ Վահագն Սիմոնյանի՝ փողոցում հայտնվելու մասին՝ ակնկալելով օպերատիվ արձագանք։ Քաղաքային իշխանություններն օպերատիվ չարձագանքեցին, բայց տարբեր անհատներ թեմայի արծարծումը շարունակեցին՝ ընդհուպ պնդելով, թե արտիստին բնակարան են նվիրել։ Արձագանք եղավ նույնիսկ խնամքի կենտրոններից մեկից։
Քիչ առաջ խոսեցի արտիստի հետ։ Գտնվում էր Արմավիրում, բարեկամի տանը։ Հայտնեց, որ շարունակում է մնալ անօթևան, իր խնդիրը մնում է չլուծված։ Որ իր համար ընդունելի է անգամ, եթե լուծվի փոքրիկ տնակի հարց, որը նա կտեղադրի իր ապարանյան հողակտորում։
Օգնենք արտիստին՝ գլխավերևում ծածկ ունենալ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more