▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասաններ Ազատ Հակոբյանն ու Անուշիկ Գևորգյանն ընկերություն են անում

esyes.am-ին պարզ է դարձել, որ «Անուրջներ» հեռուստասերիալի Վահեն ու Մանեն, իրականում` Ազատ Հակոբյանն ու Անուշիկ Գևորգյանն ընկերություն են անում:

Ազատի և Անուշիկի հանդիպումը սերիալի շնորհիվ է կայացել, թեև նրանք միասին շատ հազվադեպ են նկարահանման եղել: Անուշիկի խոսքով  հանդիպել են «Շանթ»-ում, այնուհետև սկսել են շփվել ու ընկերացել են: «Երկու տարվա մտերմությունից ու ընկերությունից հետո մի օր Ազատն ինձ ամուսնության առաջարկություն արեց նկարահանման հրապարակում, որը, բնականաբար, մերժեցի»,- esyes.am-ին պատմել է Թատերական ինստիտուտն ավարտած դերասանուհին, իսկ Ազատը վերջինիս մերժումը հետևյալ կերպ է բացատրել.

«Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես եղավ ամուսնության առաջարկությունը: Մտադրված չեմ գնացել նկարահանման, պարզապես այդպես ստացվեց: Կարող եմ ասել, որ Անուշիկի մերժումը անսպասելիության հետևանք էր, թեև կանչող մերժում էր»: Զույգ պատմեց նաև, որ նկարահանման հրապարակում բոլորը միաբերան նշել են, որ մինչև Անուշիկի «չէ»-ն «հա» չդառնա, նկարահանումը չեն շարունակելու: «Ինձ համար որքան էլ զարմանալի էր, բոլորն Ազատի կողմից էին և ուզում էին, որ անպայման ընդունեմ առաջարկը»,-շեշտեց դերասանուհին:

Ըստ Անուշիկի` Ազատը քիչ է խոսում իր սիրո մասին` փոխարենը վերաբերմունքով է այն հաճախ ցույց տալիս. «Մեր հարաբերությունների հիմքում ընկերություն է եղել, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել` առանց սիրո խոստովանությունների»:

Զրույցի ընթացքում մասնագիտությամբ հաղորդավար Ազատն ասել է, որ ընկերական շփման ընթացքում կարողացել է բացահայտել Անուշիկի մարդկային հատկանիշները և վերջինս իրեն գերել է ոչ միայն գեղեցկությամբ, մտածելակերպով, այլև խելացիությամբ:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more