▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհին հոգեբուժարանում է

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հոգեբուժական հիվանդանոցում է հայտնվել. նա հոգեկան առողջության  հետ կապված խնդիրներ ունի, մասնավորաբար` տառապում է երկբևեռ խանգարմամբ: Դերասանուհին հիվանդանոցում ամենաքիչը 30 օր կանցկացնի. այս մասին հայտնում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ 2011թվականին Քեթրինն արդեն անցել էր հոգեկան առողջության բուժման մի կուրս: Այդ ժամանակ նրա վիճակը պայմանավորված էր ամուսնու` Մայքլ Դուգլասի ծանր հիվանդությամբ. նա տառապում էր քաղցկեղով: Հոգեկան երկբևեռ խանգարումը բնորոշվում է տրամադրության կտրուկ անկումով:  Սովորաբար այս հիվանդությունը բուժվում է դեղամիջոցների և հոգեթերապիայի միջոցով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more