▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դետեկտիվ ֆիլմերի՞, թե՞ «Ապահով Հայաստան» սերիալի տրամադրության տակ` Սաֆարյան vs Շարմազանով

Էդուարդ Շարմազանով. «բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի (Րաֆֆի Հովհաննիսյանի 15 կետանոց նամակը Սերժ Սարգսյանին-ծանոթ.) անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին»:

Ստեփան Սաֆարյան. «նույնքան անգամներ էլ «Ժառանգության տարբեր պատասխանատուներ հրապարակավ խոսել են նամակում նշված 15 կետերին տրված պատասխանների անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին»:

Էդուարդ Շարմազանով. «Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում»:

Ստեփան Սաֆարյան. «Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ներկայացված մեր նախաձեռնություններին ցուցաբերվող պաշտոնական արձագանքները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում»:

Էդուարդ Շարմազանով. «Ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում մենք անընդհատ զարգացմանը միտված փոփոխություններ ենք կատարում և դրական արդյունքներ ենք արձանագրում, իսկ պարոն Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետևողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո»:

Ստեփան Սաֆարյան. «Ինձ զարմացնում է այն փաստը, որ որքան էլ ժամանակը առաջ է գնում, իշխող կուսակցությունը վերջին 2 տարում ընտրական գործընթացի բարելավման ու կեղծիքազերծման ոչ մի փոփոխություն չկատարեց, անգամ դեմ գնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու Վենետիկի հանձնաժողովների եզրակացությունների պահանջներին, իսկ պարոն Սերժ Սարգսյանի կուսակցական ընկերները շարունակում են թափահարել Րաֆֆի Հովհաննիսյանի 15 կետերի մերժման իրենց հին պատասխաններն ու փաստարկները, որոնք հետևողականորեն ու համառորեն չեն վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո»:

Էդուարդ Շարմազանով. «Կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին ոստիկանների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների ուղեկցության մասին հայտարարության վերաբերյալ: Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը կարծես դետեկտիվ ֆիլմերի տրամադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է և արժանի չէ մեկնաբանման»:

Ստեփան Սաֆարյան. «Կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին, այդ թվում` ինձ, ոստիկանների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների ուղեկցության վերաբերյալ: Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը կարծես «Ապահով Հայաստան» անվերջանալի սերիալի տրամադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է և արժանի չէ մեկնաբանման, եւ կարծես թե հեղինակը լրիվ ոնց-որ խառնում է սաղ»:

 

Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more