«Արտաշես Գեղամյանը հերթական էշությունն է դուրս տվել: Նա իր սեռական կողմնորոշումներն է ի ցույց դրել, եթե նա ավանդական կողմնորոշում չունի, ապա պարտադիր չէ դրա մասին բացահայտել»,-այս մասին galatv.am-ին հայտարարել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանը, թե Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չի կարող, որովհետեւ տարբեր սեռական պատկանելություն ունեն եւ, բնականաբար, օգնել չի կարող:
ՀՀ Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը նաև ասել է. «Ես հերյուրանքներ, նման կարգի տխմարություններ չեմ մեկնաբանում: Երբ Արտաշես Գեղամյանը տարիներ առաջ վիրավորում էր Սերժ Սարգսյանին, ով այդ ժամանակ պաշտպանության նախարար էր, չխանգարեց նրան, այլ կարող եմ ասել, որ օգնեց Սարգսյանին, հիմա, երբ Գեղամյանը ինձ է վիրավորում, գուցե եւ օգնի»:
«Չպետք է մոռանալ, որ Արտաշես Գեղամյանին անվանում են քաղաքական դհոլ, հերթական անգամ նա ապացուցեց, որ դհոլը մնում է դհոլ, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը: