▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիակի մասին հայտարարությունից հետո գործընթացը դադարում է քաղաքական լինելուց

Ուշացմամբ արձագանքեմ էս օրերի հիմնական իրադարձությանը: Իմ կարծիքով, քանի որ դիակի մասին հայտնի հայտարարությունից հետո գործընթացն ինչ-որ առումով դադարում է քաղաքական լինելուց, ապա այն այլեւս դժվար ենթարկելի է վերլուծման եւ կանխատեսման: Շեշտեմ, որ երբ ասում եմ, թե գործընթացը դադարում է քաղաքական լինելուց, դա չի նշանակում իրավիճակի բացասական կամ դրական գնահատական, այլ պարզապես փաստի չեզոք արձանագրում է: Քաղաքականությունը դրական նպատակների հասնելու արվեստ է: Դրական ասելով նկատի չունեմ այդ բառի սովորական դարձած կենցաղային, այլ սկզբնական՝ գիտական իմաստը՝ շոշափելի, գործնական, փաստացի եւ այլն: Երբ խոսք է բացվում դիակի մասին, այն էլ այն շեշտադրմամբ, որով այդ խոսքն ասվեց, ապա մուտք ենք գործում անդրանցական (տրանսցենդենտ) կամ նման մի բնութագրիչով բնութագրվող դաշտ: Այստեղ, իհարկե, վերլուծությունը բարդանում է, եթե չասենք՝ ինչ-որ տեղ իմաստազրկվում է: Այլ բան է, իհարկե, որ դիակի մասին «անդրանցական» խոսքը հնչում է քաղաքական կոնտեքստում ու ունենում է որոշակի քաղաքական՝ դրական հետեւանքներ (դրական նույն՝ վերոնշյալ իմաստով), եւ այդ կոնտեսքտը վերլուծելի է: Բայց ընդհանուր առմամբ իրավիճակն ավելի շատ պարտադրում է լռություն կամ գոնե զսպվածություն: Գուցե ասելիքս մի քիչ անհստակ մնաց շատերի համար (ինձ համար այն հստակ է, բայց բացելու տեղ ունի), կփորձեմ հետագայում ավելի բացել դա:

 

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more