▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը պատասխանում է Լևոն Մութաֆյանին

Արվեստագետ  Լևոն Մութաֆյան-սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի վեճը շարունակվում է.  Դիանա Գրիգորյանը  ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մութաֆյանի քննադատություններին:

Հիշեցնենք, որ Լևոն Մութաֆյանն իր վերջին գրառմամբ նշում էր, թե ` հանրությանը զոմբիացրած ձեռներեց սցենարիստը զանգահարել է ինձ, հոխորտաց, որ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն...:

 

Ստորև ներկայացնում ենք Դիանա Գրիգորյանի գրառումը.

Փորձելով չիջնել «մեծն թատերագետի» մակարդակին` միայն ասեմ, որ առողջ ու պրոֆեսիոնալ քննադատությունը չէ, որ ինձ ստիպեց զանգահարել Լևոն Մութաֆյանին, քանի որ առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է և ուսանելի: Ես ցանկացա իմանալ, ինչ իրավունքով է նա անձնական վիրավորանքներ հնչեցրել իմ հասցեին` իրապես չիմանալով ու չճանաչելով իմ անձը, սակայն վերջինիս պատասխանը ոչ պրոֆեսիոնալ էր և շշմեցնող, մեջբերում եմ 
«Իսկ Դուք ինչ իրավունքով եք սերիալում նկարահանում Ձեր դեգեներատ երեխաներին և խաղում իմ աղջկա արժանապատվության հետ»: 
Ինձ համարելով անգրագետ, անճաշակ և ազգին զոմբիացնող անձնավորություն` ինչու է Լևոն Մութաֆյանն այդքան սրտին մոտ ընդունել, որ իր աղջիկը ներգրավված չէ «Հարազատ թշնամի» սերիալում: Իսկ անկեղծ լինելով` պետք է ասեմ, որ նույնիսկ չեմ ճանաչել ու չեմ էլ տեսել վերջինիս աղջկան, ինչը հետո փաստեց նաև Լևոն Մութաֆյանը` ասելով, որ իմ անունից են վերջինիս դստեր հետ խոսել, մինչդեռ դերասանների հետ ես ինքս եմ շփվում: Այն, որ ես կեղծ քաստինգներ եմ անցակցնում, լոկ զրպարտություն է, կրկին Լևոն Մութաֆյանի մտքի թռիչքը:
Հարգելի Լևոն Մութաֆյան, ասուլիսի քննարկման թեման եղել է ոչ թե Դիանա Գրիգորյան անձը, այլ` սերիալների ազդեցությունը կրիմինալ աշխարհի վրա: Եվ եթե Ձեր քննադատությունը լիներ անկեղծ, ինչպես Դուք եք նշել, ապա մեր խոսակցության ժամանակ չէիք հիշատակի ոչ Ձեր դստերը, ոչ էլ իմ երեխաներին: Ցավում եմ, որ մեր հեռախոսազրույցը դարձնելով համընդհանուր քննարկման թեմա, փորձում եք Ձեր անձին կարևորություն տալ և հիշեցնել մարդկանց, որ ճշմարիտ արվեստաբան Լևոն Մութաֆյանը պարապուրդի մատնված չէ և գործում է հանուն ճշմարիտ արվեստի` լոկ խոսելով: Իմ դեմ մենակ չմնալու և համախոհներ ունենալու համար մեծն արվեստաբանը նաև հայհոյում է ճիշտը` խմբագրելով ասածներս, խոսքս խեղաթյուրված ներկայացնելով: Ես ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ հարկ եղած դեպքում կպատերազմեմ Լևոն Մութաֆյանի դեմ, եթե շարունակի անձնական վիրավորանքներ հնչեցնել իմ հասցեին: Վերստին նշում եմ, որ ճշմարիտ քննադատների ու առողջ, տեղին քննադատության դեմ խոնարհվում եմ: Իսկ բարձր արվեստի մեջ իրեն տեսնող Լևոն Մութաֆյանը, ինձ չնչին անձ համարելով, չպետք է իր արվեստով լեցուն օրը լցներ ինձ քննադատելով: Իսկ թե ինչպես կարելի է որակել մի հայի, ով անմեղ երեխաների կարող է անվանել դեգեներատ, թող հայը որոշի:

 

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց, երբ օրեր առաջ, ասուլիսում,  Լևոն Մութաֆյանը Դիանա Գրիգորյանին համարեց  սերիալների մոնոպոլիստ՝ նրան անվանելով սերիլաների Լֆիկ Սամո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more