▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանի «Արյան կանչ»-ում կնկարահանվի նաև «Դժվար ապրուստ»-ի Նոյը

«Դժվար ապրուստի» ավարտից հետո Դիանա Գրիգորյանը ձեռնամուխ է եղել նոր հեռուստասերիալի նկարահանմանը, որի համար տևական ժամանակ է, ինչ նա քասթինգ էր անցկացնում: «Արյան կանչ» կոչվող հեռուստասերիալը եթերում կլինի ապրիլից:

Թատրոնի հանդիսատեսը Դավթին հասցրել է տարբեր կերպարներով տեսնել, հեռուստադիտողները նրան տեսել են Չարլիի, Նոյի, այժմ էլ խոհարարի տեսքով: Սակայն սա առայժմ. շուտով եթերում կլինի «Արյան կանչը», որում Դավիթը մարմնավորում է հանցագործ աշխարհի ներկայացուցչի: Այս մասին գրում է  esyes.am-ը:

Նրա  դերը երկարաժամկետ չէ. «Չորս սերիայում եմ խաղալու: Այս պահին չեմ ցանկանում երկարաժամկետ հեռուստասերիալներում խաղալ,- նշեց Դավիթն ու հավելեց, որ դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հեռուստասերիալները շատ են քննադատվում: -Ես կարծում եմ` սխալ է, երբ պրոֆեսիոնալ մարդիկ մի կողմ են քաշվում և ասում, որ ոլորտը չի զարգանում: Եթե բոլոր պրոֆեսիոնալները միավորնեն մի հեռուստանախագծում, հաստատ հաջողություն կլինի: Ես մեծ մտավախությամբ սկսեցի նկարահանվել հեռուստասերիալներում, բայց, կարծես թե, ստացվեց և  հեռուստադիտողներն ընդունեցին ու սիրեցին կերպարս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more