▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակահանդես-շքերթ` նվիրված կենդանիների իրավունքների պաշտպանությանը

Հոկտեմբերի 27-ին տեղի կուենա 4-րդ Դիմակահանդես-շքերթը` նվիրված կենդանիների իրավունքների պաշտպանությանը: Հազարավոր պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր թափոններից պատրաստված դիմակներով և զգեստներով կշրջեն Երևանի փողոցներով, մայրաքաղաքը լցնելով` վայրի բնության շնչով: Միջոցառման նպատակն է` բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հատկապես այն կենդանիների, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին: Նախատեսվում է հետևյալ երթուղին. սկիզբը  Մատենադարանից, որը կշարունակվի Մաշտոցի պողոտայով դեպի Թումանյանի փողոց և կհասնի Հյուսիսային պողոտա: Դիմակահանդես-շքերթը նաև յուրօրինակ մրցույթ է: Մրցույթի անվանակարգերն են. լավագույն բնապահպանական զգեստ,  լավագույն ստեղծագործական լուծում, լավագույն երաժշտական խումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more