▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելն ազատ է արձակվել

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործովկասկածյալ Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Ըստ թուրքական «Զաման» թերթի` Թուրքիայի Քրեականօրենսգրքում կատարված փոփխության համաձայնկալանավորման ժամկետը նախկին 10 տարվա փոխարեն,ներկայումս կարող է ձգվել 5 տարի: Իսկ Թունջելի դեպքումայդ ժամկետը լրացել է, և նա այլևս չի կարող կալանավորվածմնալ: Գրում է ermenihaber.am-ը:

Նշենք , Դինքի սպանության կազմակերպան մեջ մեղադրվող «Մեծ եղբայր» մականունովհայտնի Էրհան Թունջելն առաջին անգամ կալանավորվել էր 2007 թ. հունվարի 26-ին:Ձգձգված դատավարություններից հետո` 2012 թ. հունվարի 17-ին դատարանը որոշում էրկայացրել, որ Դինքի դատավարությունում կազմակերպված հանցախումբ չկա, և ազատ էրարձակել: Սակայն Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերսկսմանորոշումից հետո Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013թվականի սեպտեմբեր 23-ին Թունջելի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացրել:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջև:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more