▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Diyarbekispor»-ի Հայաստանի զինանշանին նմանվող էմբլեմի մասին լուրերը հասել են Թուրքիայի խորհրդարան

Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը: Գրում է Ermenihaber.am-ը։

Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի (թարգմ․Միջագետք):

Ապա նշել է, որ գրեթե նույնությամբ Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբը արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից և երևում է պաշտոնական կայքում:

Թուրքանը նաև մեղադրել է ֆուտբոլային ակումբին քաղաքական քարոզարշավ իրականցնելու մեջ և ընդգծել. «Ակնհայտ է, որ այն իր անունից մինչև զինանշան մարզական գործունեության փոխարեն վերածվել է քաղաքական քարոզչության ապարատի: Անընդունելի է, որ Թուրքիայում կանաչ դաշտերը վերածվեն նման քարոզչական դաշտի։ ԹՖՖ-ն չի կարող կանգնել այս անզգուշության կողքին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more