▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար ապրուստ-ից» պրծանք հիմա էլ գալու է «Արյան կանչը»

Նոր կառավարությունն ու հերթական գլուգործոցը Հայաստանում


Կառավարությունը կձևավորվի այն մարդկանց ապահով գոյությամբ, ովքեր օլիգարխներ չեն, ովքեր, ընդամենը սովորական թալանչիներ են, սովորական ավազակներ... ասել է, թե սովորական չինովնիկներ: Կյանքը նման է վատ սարքած կինոյի, որտեղ մարդը անհերքելի մեխանիզմ է , փրկողակ, որտեղ մահը անխուսափելի պատահար է, իսկ օրենքը խեղված համակարգի արյան կանչ... սցենարիստը Դիաննան է, իսկ մնացյալը՝ խաղամոլներ, մոլորյալներ... Ցավակցում եմ, որ կրկին էկրան է բարձրանալու հայի տեսակը խեղաթյուրված, մարդուն նվաստացնող, իշխանության կողմից պատվիրված սերիալը, որ հատուկ նպատակ է հետապնդում, փչացնել մարդու տեսողությունն ու լսողությունը, զոմբիացնել... մարդուն, չծնված երեխային... Եթե հավանականություն կա փչանալու, ուրեմն կփչացնի Դիաննան իր հերթական գլուխգործոցով քեզ, ես սարսափում եմ Հայաստանում ապրող փոքրիկների համար, վախենում եմ նրանց համար, նրանք ամեն օր տեսնում են մարդասպանի, գողի ու ժառգոնի մարդուն-կենդանուն, որ ոչ մի կապ չունի մարդու հետ, ու ակամա տեսնում ես նոր-նոր հասունացող մարդուն՝ սուտի գողականին, ասել է, թե սովորական ավազակներին, որը մեծ վտանգ է ներկայացնում շրջապատի, իր կողքով քայլող մարդուն... նույն օդն ու ջուրը խմող մեկին... Այսօր ախր ավազակներն ու գողերն են ապահով Հայաստանն ու նրանք են, որ շինում են ու լիքը փոքրիկ ավազակներ սարքում, իրենցից հետո թողնելով ազգանվան շարունակություն... Ապրիլի իննից հետո կձևավորվի նոր կառավարությունը, ասել է թե «Դժվար ապրուստ-ից» պրծանք հիմա էլ գալու է «Արյան կանչը..»..

 

Արթուր Հայրապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more