ԴՕԿ կուսակցության պաշտոնական հայտարարությունը
Վարդան Ղուկասյանի և մեր ընդհանուր գաղափարից ելնելով՝ որը հիմնված է անկախ կուսակցությունից, հասարակական գործչից և անհատից անկախ լինելու սկզբունքի վրա, մենք ողջունում ենք այն շարժումները և նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն ազատել հասարակական-քաղաքական դաշտը թե՛ ներկայիս իշխանությունների, և թե՛ նախկին համակարգերի ազդեցությունից։
Մենք տեսնում ենք, որ այսօր ձևավորվում են նոր նախաձեռնություններ, որոնք չեն սպասում թույլտվության, չեն ձգտում սատարում իշխանական կամ ընդդիմադիր կենտրոններից և գործում են՝ ելնելով հասարակության երկարաժամկետ շահերից։ Այդ ուղղությամբ տարվող գործուն քայլերն արժանի են հանրային ուշադրության։
ԴՕԿ կուսակցությունը կանգնած է յուրաքանչյուր այն նախաձեռնության կողքին, որն իր գործունեությամբ նպաստում է ժողովրդական ինքնակառավարման ամրապնդմանը, արդարության վերականգնմանը և քաղաքական դաշտի առողջացմանը։