▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլինան հիշել է, թե ինչպես են Երևանում փորձել բռնաբարել իրեն

Երգչուհի Լարիսա Դոլինան հիշել է, թե ինչպես է երիտասարդության տարիներին անծանոթը փորձել բռնաբարել իրեն։ Երգչուհին Նատալյա Պոդոլսկայային տված հարցազրույցում պատմել է, որ այն ժամանակ ապրում և աշխատում էր Երևանում, հաղորդում է Gazeta.ru–ն։

«Ես ստիպված էի երեք ամիս աշխատել ռեստորանում։ Լավ գումար էին վճարում, և ես բնակարան էի վարձել մի գեղեցիկ տանը՝ մարմարե աստիճաններով։ Եվ մի օր ռեստորանից հետո վերադառնում էի տուն, իսկ մուտքի մոտ կանգնած էր մի մարդ... Ես սկսեցի բղավել ու պայքարել։ Այնքան ուժեղ էի բղավում, որ ձայնս կորցրեցի և մեկ շաբաթ չկարողացա երգել: Երրորդ հարկի հարեւանը վազելով եկավ՝ լսելով իմ ճիչն ու փրկեց ինձ։ Իսկ նա անմիջապես փախավ։ Այս մասին ոչ ոք չգիտեր, բացի իմ երկու ընկերուհիներից»,- կիսվել է աստղը։

Դոլինան խոստովանել է, որ նման ծանր սթրեսից հետո չի թողել աշխատանքը, այլ շարունակել է ելույթ ունենալ։ Աստղի խոսքով՝ ինքը գնալու տեղ չուներ, և չէր էլ մտածում Օդեսայում մոր մոտ վերադառնալու մասին։ Երգչուհին նշել է, որ մի անգամ երկու օր քաղցած է մնացել, քանի որ վերջին գումարը վճարել էր հյուրանոցի համարի համար, իսկ ուտելիքի համար ոչինչ չէր մնացել։ Նրա ընկերուհին իմացել է այդ մասին և «դուրս է բերել նրան ծանր վիճակից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more