«Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես ոչնչացման, երբ խայտառակ պարտությունից ընդամենը երկու տարի անց ամբողջ հանրապետությունում համերգ է, տոն, խինդ և ուրախություն։ Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես մշտապես աղետների մեջ տնքալու, որովհետև մահաբեր և ազգակործան աղետից ընդամենը երկու տարի անց ապրում ես անտարբեր` ասես ոչինչ տեղի չի ունեցել։ Դու դատապարտված ես ստորաքարշ կյանքի, որովհետև թքած ունես սեփական հայրենիքիդ վրա։ Եվ վերջապես, դո՛ւ, հայ ժողովուրդ, ստանալու ես անարժանապատիվ վախճան, որովհետև այսօր ազատություն և անկախություն կերտած հրապարակում, անկախության և պետականության կորստի շեմին ավելի շատ մարդ է հավաքվում ինչ֊որ անհասկանալի և ոչինչ չասող երաժշտություն վայելելու համար, քան պայքարի համար։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝
|
«Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես ոչնչացման»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet