▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ինձ Ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ` Ձեզ աշակերտ. Րաֆֆին` Սերժ Սարգսյանին

Ժառանգության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում, լրագրողի խնդրանքով, պարզաբանել է իր խոսքերն, ըստ որի նա Սերժ Սարգսյանին առաջարկել է թարգել աթոռակռիվը...

Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել է.

-Սա աթոռակռիվ չէ, սա հայ ժողովրդի հաղթական վճիռն էմ, որը տվեց փեռրվարի տասնութին, նա գիտի, ե սգիտեմ, ամբողջ ժողովուրդը գիտի, սա աթոռակռիվ չէ... և ես Նոյեմբերյանում, երեկ էլ Շամշադինում ասացի` թարգենք նախագահական աթոռակռիվը, սա մեր հայրենիքի համար է, եկեք դուք և ես, պարոն նախագահ, մինչև մեր կյանքի վերջ ծառայենք սահմանի վրա, որպես զինվորներ, դուք ինձ ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ ` Ձեզ աշակերտ, և մեր ժողովուրդն ազատ թողնենք, ազատ իր իրավունքի մեջ, իր երեխաներով.....ունենալավ ոչ թե կուսակցապետություն, այլ Հայաստանի Հանրապետություն... այդ երդումը միասին սահմանի վրա պետք է տանք....

Տեսանյութը` ՍիվիլՆեթի:


Video streaming by Ustream

 

 

Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նաև հայտարարել է. «Ինձ նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից լինելու նախագահ: Սերժ Սարգսյան, եթե Դուք դրեցիք Ձեր ձեռքը մեր սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more