▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան

«Ձեր թիմակիցները ԹՐԻՓՓ-ը միջանցք չեն համարում»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին, հիմա, եթե մենք թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի, դա կլինի ճանապարհ, ընդամենը դրա մասին է խոսքը, մենք խանգարելու ենք միջանցքին»,- ի պատասխան ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն, անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին և դրա վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ դա միջանցք չէ, ճանապարհ է։

***

«Մենք խանգարելու ենք իրենց «միջանցքին» և ԹՐԻՓՓ-ը ճանապարհ է լինելու»,- նաև դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա մանրամասնել է. «Եթե մենք թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի, դա կլինի ճանապարհ։

Ընդամենը դրա մասին է խոսքը։ Մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»։

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետ տեղեկացավ, որ խմբակցության առաջադրած 3 հանձանաժողովների նախագահների թեկնածուները չեն ընտրվել ՔՊ-ի կողմից։ «Բոլոր 3-ին էլ չե՞ն ընտրել, տեսա՞ք ինչ եղավ, ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե նոր թեկնածուներ առաջադրելով հույս ունե՞ք, որ կընտրեն, ընդդիմադիր առաջնորդը պատասխանեց․ «ՔՊ-ից ո՞վ ա գլուխ հանում, մենք մեր գործը անում ենք, իրենք կընտրեն, չեն ընտրի՝ ի՞նչ կապ ունի»։

***

«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»,- դատական նիստից հետո լրագրողը հետաքրքրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Սամվել Կարապետյանից։ «Որովհետև դատավարությունն ինձ հետ ոչ մի կապ չունի»,- պատասխանեց Կարապետյանը և շարունակեց․ «Ես նույնիսկ չեմ էլ լսում, թե ինչի մասին է այնտեղ խոսվում։ Բոլոր 3 քրեական գործերը բացարձակ ինձ հետ կապ չունեն, դրա համար գալիս եմ ի՞նչ անեմ, նստեմ լսե՞մ ուրիշների քրեական գործերը»։

Հիշեցնենք, որ դատական նիստին դատավորը մերժել էր Կարապետյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան դատական նիստերին չմասնակցելու թույլտվություն տալու հետ կապված։

***

Ինչու է «Ուժեղ Հայաստան»-ն ընտրել Եվրոինտեգրման հանձնաժողովը հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Որ վերջապես կարողանանք Եվրոմիության հետ ճիշտ գործունեություն ծավալեն»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more