▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով կա զոհ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ Սյունիքում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով կան տասնյակից ավելի վիրավորներ:

Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը մահացել է:

Հիշեցնենք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին՝ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ, աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more