▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ «կինը» սպառնում է ու գումար պահանջում». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մեկ ամսվա մեջ արդեն 3-րդ տղամարդն ա ինձ նույն խնդրով դիմում՝ ենթարկվել են օնլայն շանտաժի։ Համացանցով ծանոթացել են ինչ-որ «կնոջ» հետ ու վիդեոզանգերի միջոցով ընկել նրա թակարդը: Հիմա էդ «կինը» սպառնում է ու գումար պահանջում, հակառակ դեպքում կհրապարակի թակարդի մեջ հայտնված տղամարդու ինտիմ բնույթի վիդեոզանգերի ձայնագրությունները։
Նախ 99.99% դեպքերում նմանատիպ պրոֆիլների հետևում թաքնված են լինում պրոֆեսիոնալ խաբեբաներ, որոնք իդեալական տիրապետում են սոցիալական ինժեներային և մանիպուլյացիայի ենթարկելու հնարքներին։ Հետո, եթե գումար փոխանցեք՝ էլի են ուզելու, էլի փոխանցեք՝ էլի ուզելու, հետո երբ դադարեք փոխանցել, ապա հրապարակելու են, այսինքն էսպես թե էնպես 95% դեպքերում հրապարակելու են։
Բնականաբար լավ կլինի, որ ի սկզբանե չհայտնվեք նմանատիպ թակարդի մեջ, բայց, այնուամենայնիվ, եթե արդեն հայտնվել եք, ապա տղերք ջան, ոչ մի գումար էլ մի փոխանցեք, պարզապես համակերպվեք իրավիճակի հետ ու անցեք առաջ։ Եթե բլոկ անեք, դա էլ չի փրկելու, որովհետև էդ «կինը» արդեն իսկ նախապես ձեր ընկերների ու հարազատների պրոֆիլները մոտը պահել ա, կարճ ասած սա շա՜տ վաղուցվա ու ամբողջ աշխարհում տարածված թեմա ա։ Ուղղակի զգույշ ու ուշադիր եղեք։ Ինչ որ մեկի հետ շփվելուց առաջ հասկացեք ինքը ով ա ու ինչ ա ձեզնից ուզում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more