▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ մանդարին ծախողի գլխարկը դնելուց առաջ նախ շտապ ԱԽ նիստ հրավիրիր»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտյան, որ զարթնես, էն մանդարին ծախողի գլխարկը դնելուց առաջ նախ շտապ ԱԽ նիստ հրավիրիր, հետո մամլո հաղորդագրություն տուր, որտեղ գոնե ֆորմալ առումով ցույց տուր, որ բարձրագույն անվտանգային մակարդակով որպես պետության ղեկավար ի գիտություն և ի հաշվարկ ես վերցրել Ադրբեջանի բացահայտ թշնամական և շանտաժային հայտարությունները, բերելով երկրի անվտանգային աչալրջությունն ու ձգությունը պատշաճ մակարդակի:
Հաջորդ քայլով արտաքին գերատեսչությանդ հանձնարարիր դուրս գալ չարազի խառը ամանից և կարճ ժամանակահատվածում մշակի կոշտ դիվանագիտական դիրքավորում, որին շատ օպերատիվ կերպով պետք է կոմունիկացվեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները:
Հաջորդ քայլով աշխատանքային և, եթե կուզես ցուցադրական քննարկում կազմակերպիր ՀՀ ԳՇ-ում:
Հաջորդ քայլով սառեցված, թե չսառեցված կարգավիճակով վերը նշված գործողություններիդ մասին պատշաճ կերպով տեղյակ պահիր ՀԱՊԿ քարտուղարությանը: Անկախ ամեն բանից սոլիդության լավ պահ է:
Հաջորդ քայլով խորը և ամբողջությամբ մոնիտորինգ սկսիր պետական համակարգը պատերազմական դրության անցկացնելու առումով, վեր հանելով հնարավորությունները, բացերը, ռիսկերը այդ թվում և կադրերը։
Քեզ փաստացի պատերազմ են հայտարարել: Ընկալիր դա, բան մի խոսիր, մի ճամարտակիր: Այս երկրում միայն դու ու քո խմբակը չի ապրում, մենք էլ ենք ապրում: Գոնե էնպես արա, որ մեզանից «ֆաշիստներիցս» էլ քո խաղաղասիրության հոտը չգա: Առավոտյան պարապ տիկտոկերության փոխարեն էնպես արա մեկ մեկ էլ քեզանից «հպարտ ֆաշիստի» հոտ գա: Չի վնասի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more