▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանով. «ԲՀԿ-ի բրյուսելյան հաղորդագրությունը ամոթալի է»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների համար պազաբանում է ներկայացրել  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցելության մասին պատմող կուսակցության տարածած հաղորդագրության վերաբերյալ:

Պարզաբանման տեքստը` ստորև.

«Նման բովանդակության հաղորդագրությունը ես որակում եմ ամոթ, ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երեում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է, բայց պետք է նշեմ, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի վրա է ընկնում, որովհետեւ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել եւ ամեն ինչ չէ, որ արդարացված է: Նույն այդ այցի հետ կապված, մենք չենք ասում չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի՝ հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա, մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնլով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում չէ, որ ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ: Մենք շատ բան չենք ասում եւ միշտ չէ, որ ասելը օգուտ է:
ԲՀԿ առաջնորդին եւ պարոն Ծառուկյանին խորհուրդ տվողներին չէր խանգարի ընթերցել Սըր Ուինսթոն Չերչիլի կենսագրությունը, որն ասում է. «Ես անխնա քննադատում եմ իմ երկրի իշխանություններին երկրի ներսում, բայց երբեք ինձ շռայլություն թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը երկրի սահմաններից դուրս»,-նշեց Շարմազանովը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հաղորդագրության հետ կապված իր մեկնաբանությունները նախագահական ընտրությունների հետ պետք չէ կապել, որովհետեւ Հանրապետականը, քաղաքական ուժ է, որը ժողովրդավարական արժեքների եւ մրցակցության կողմնակից է. “Մենք գտնում ենք, որ մրցակցությունն է Հայաստանում ժողովրդավարության զարգացման լոկոմոտիվը, մենք պարզապես անհեթեթ ենք համարում այս հաղորդագրության մեջ առկա կարծիքները »:


Պատասխանելով դիտարկմանը, թե դատելով այս հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումներից, կարող ենք ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս բացառում է Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.«Այդ հարցն ուղղեք Գագիկ Ծառուկյանին եւ նրա կուսակցությանը, բայց այնպես էլ չի, որ ով սատարի կամ սատարեր Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ն պետք է գրկաբաց ընդունի:ՀՀԿ-ն իրականացնում է իր քաղաքականությունը իր նախագահի գլխավորությամբ եւ այսօր ՀՀԿ նախագահը եւ ապագա նախագահի թեկնածու գործող նախագահը մրցակցությունից դուրս է »: Միեւնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ՀՀԿ- երբեք կամուրջները չի այրում եւ գտնում է, որ պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ եւ երկխոսությամբ, իսկ ընտրությունները, նրա խոսքով, ընդամենը քաղաքական գործընթաց է:
Ի պատասխան այն հարցին, կազդեն արդյոք վերջին զարգացումները ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների վրա, Էդուարդ Շարմազանովն ասել է.«Մենք կորեկտ, հարգալից հարաբերություններ ունենք բոլոր քաղաքական ուժերի հետ: Ոչ նախկինում եւ ոչ էլ հիմա, Հանրապետականը անձնական վիրավորանքների ճանապարհով չի գնում: Հանրապետականը հարգալից է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, ապագա նախագահական գործընթացի բոլոր մասնակիցներին, բայց միեւնույն ժամանակ պատասխանում է անհեթեթ գնահատականներին»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե արդյոք վերջին զարգացումները պայմանավորված են այն հանագամանքով, որ ՀՀԿ-ն զիջումների չգնաց վարչապետի պաշտոնին ԲՀԿ-ի ունեցած հավակնություններին, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Մենք պաշտոններ վաճառելու, պաշտոններ սրան-նրան նվիրելու եւ մութ գործարքներով չենք զբաղվում, մեր քաղաքականությունը հիմնված է ծրագրային դրույթների եւ պետության զարգացման տեսլականի վրա, մենք ունենք լուրջ ծրագրեր, մենք գտնում ենք, որ պետության եւ ազգային շահը շատ կարեւոր է եւ չենք առաջնորդվում այս կամ այն քաղաքական գործչի կամ քաղաքական թիմի թվացյալ կապրիզներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more