▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդպիսի գին չի եղել, որ գնաս ճաշի մեկի հետ, 1 միլիոն դրամ լինի»․ Էդգար Ղազարյան

«Ամուսնուն ճամփել է Փարիզ, այս անգամ ինքը չի գնացել, ու որ օրը ճամփել է, մրցույթ է հայտարարել՝ հաջողակ տղամարդկանց մրցույթ»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած «Երիտասարդի Երազանք» նախագծին։
Հիշեցնենք՝ հիմնադրամը հրավիրել է հաջողակ տղամարդկանց՝ մասնակցելու բարեգործական ընթրիքի, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի «Երիտասարդի Երազանք» նախագծին: Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։

«Նոր մշակույթ է մտցրել, այսինքն՝ սովորական տղամարդը չի կարող մասնակցել, հաջողակն էլ ինչո՞վ է չափվում՝ 1 միլիոն դրամով։ Շուկայում նենց փոփոխություն ա, սաղ խառնվել են իրար, էդ ինդուստրիայում էդպիսի գին չի եղել, որ գնաս ճաշի մեկի հետ, 1 միլիոն դրամ լինի։ Հաջողակ տղամարդիկ եթե ուզում են գան տիկին Աննայի հետ ճաշի․ 1 միլիոն դրամ․․․ Ճաշն էլ նենց բան ա, որ եթե փորը կշտացավ, մի բաժակ էլ խմած եղավ, մտքով ինչ ասես կարա անցնի։
Հետաքրքիր է՝ ովքե՞ր են մասնակցելու, ովքե՞ր են իրենց հաջողակ տղամարդ համարելու»,- ասել է Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more