▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եֆրեյտորի ուղեղով, մարշալական ախորժակներով ու անսահման ցինիզմով լցված գեներալ-լեյտենանտներ...

Ղարաբաղյան պատերազմը ծնեց իսկական հերոսներ, որոնցից շատերն այդպես էլ անհայտ են, աղքատության ու մոռացության գրկում...
Ծնեց նաև պարազիտներ, որոնցից մեկը՝ տգիտության մարմնացում Սեյրան Սարոյանը, երգչի է մտցնում սեղանի տակ ու պարտադրում հաչալ...
Երևի իր էությունն է հիշել, երևի իրեն շատ են հաչացրել, դրա համար էլ ԱԺ պատգամավոր հորջորջվողն իրեն այդպես լկտի է պահում...

Մեկ ուրիշ գեներալ՝ Մանվել Գրիգորյանը, արդարացնում է մարդասպան Լիսկային, հայտարարում, թե այն ժամանակ, երբ Լիսկան ,,կռվում,, էր, թալան չկար...
Ասենք, ինքը լավ գիտի, թե թալանը երբ է սկսվել...


Ղարաբաղյան պատերազմը Լիսկային գնդապետ է դարձրել...
Ու հենց սրանք վարկաբեկում-հեղինակազրկում են Ղարաբաղյան պատերազմը, սրանք են այսօր վայելում հարստությունները, պաշտոնները, զինվորական բարձրագույն կոչումները...

Հայրենական պատերազմի ժամանակ Թամանյան 89-րդ դիվիզիան ղեկավարած Նվեր Սաֆարյանը Բեռլին հասավ, սակայն ընդամենը գեներալ-մայոր էր, հերոսի կոչում էլ չտվեցին...
Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը գեներալ-լեյտենանտներ են՝ Մանվելը նաև Արցախի հերոս...
Եֆրեյտորի ուղեղով, մարշալական ախորժակներով ու անսահման ցինիզմով լցված գեներալ-լեյտենանտներ...


Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more