▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եհովայի վկաների տարածումը մշակութային ու բարոյական դեգրադացիա է

«Եհովայի վկաները» կրոնական կազմակերպություն է, որն առաջացել է 19–րդ դարի երկրորդ կեսում ԱՄՆ–ում։ Կազմակերպության ներկայացուցիչներն իրենց կազմակերպությունը քրիստոնեական են կոչում, չնայած նրան, որ իրենց ուսմունքն արմատապես տարբերվում է հիմնարար քրիստոնեական հիմնադրույթներից։
Մարդիկ, դառնալով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, գործնականում դադարում են հասարակության անդամ լինելուց:Նրան միայն իրենց կազմակերպության ղեկավարությունից, օրենսդրությունից և այլն, այլ ղեկավարություն, այլ օրենքներ չեն ճանաչում, հետևաբար որքան շատ լինեն նրանք, այնքան շատ քաղաքացի է կորցնում տվյալ պետությունը։ Մի՞թե սա վտանգավոր չէ պետության համար:Նրանց «մարդկանց փրկելու» առաքելությունը շատ հաճախ զուտ ձևական բնույթ է կրում։ Իրականում նրանք ամեն մի «որսացած» մարդու համար որոշակի գումար են ստանում, և խիստ կասկածելի է՝ արդյոք նույն բանը կանեին առանց վարձատրության, թե ո՛չ։ Ես Հայ Քրիստոնեա եմ՝ հավատքի հարցում հստակ կողմնորոշված եմ, այնպիսի համոզմունքներ ու տեսակետներ ունեմ, որոնք ինձ համար այնքան ճշմարիտ ու սպառիչ են, որ ինձ, այլևս հնարավոր չէ դավանափոխել։ Բայց կան մարդիկ, որոնք հնարավորություն կամ առիթ չեն ունեցել նախքան Եհովայի վկաներին հանդիպելը՝ կողմնորոշվել։ Հենց նման մարդիկ էլ հեշտությամբ ընկնում են նրանց լարած թակարդը։Եհովայի վկաները այսօր իրենց աղանդը հավասարեցնում են քրիստոնեությանը, քրիսոնեությունն իր ժամանակի մյուս բոլոր ուսմունքների ու մանավանդ հեթանոսության նկատմամբ մի ամբողջ գլուխ բարձր էր կանգնած, թե որպես կրոնամշակութային երևույթ, թե որպես բարոյագիտական համակարգ: Քրիստոնեության տարածումը քայլ էր դեպի առաջ, իսկ Եհովայի Վկաների տարածումը այսօր իսկական մշակութային ու բարոյական դեգրադացիա է:Ուզում եմ նաև Եհովայի վկա հանդիսացող առանձին մարդկանց հետ ունեցածս շփման արդյունքում եղած հետևությունների մասին խոսել։ Ինչքան Եհովայի վկաների հետ շփվել եմ, նրանց հետ խոսելիս հիմնականում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խոսում եմ տրամաբանելու և վերլուծելու ունակությունից զրկված, սահմանափակ մտածողության ունեցող մարդկանց հետ, նույնիսկ կարելի է ասել՝ զոմբիների հետ: Այո, բավականին շատ հիմքեր կան եզրակացնելու, որ այս աղանդը մարդկանց իրոք զոմբիացնում է, զրկում է անհատականությունից և ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողությունից։ Նրանք, որպես կանոն, անգիր արած կրկնում են Ատվածաշնչից վերցված որոշ հատվածներ, մեկնաբանում իրենց ուզածով, իսկ երբ ինչ-որ հարց ես տալիս, որի պատասխանը նախապես անգիր արած չեն լինում, ապա կամ ասում են, որ իրենք դա դեռ չեն ուսումնասիրել (չնայած այդ հարցերը հաճախ շատ լուրջ, կարևոր և հիմնարար հարցեր են լինում), կամ փորձում են իրենց բնորոշ անտրամաբանական, «գլուխ հարթուկելու» եղանակներով տակից դուրս գալ, որը թեկուզ մի քիչ տրամաբանություն ունեցող մարդու համար ուղղակի ծիծաղելի է։



Սևան Աղաջանյան

«ՄԵՆՔ»  ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more