▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի կրակոցները հին հաշիվների արդյունք է. «Հրապարակ»

«Էջմիածնում օրեր առաջ գեներալներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի հարազատների մասնակցությամբ վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հին հաշիվների արդյունք է, ուշագրավն այն է, որ, ասում են, այդ մասին դեռ օրեր առաջ կանխազգալով՝ գեներալը տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին և փորձել է նրա միջամտությամբ հարթել իր և իր մերձավորների դեմ բարձրացող ալիքը: Սրա առիթը Էջմիածնի քաղաքապետ որդու՝ մարզպետ դառնալու հեռանկարն է, ինչը դուր չի եկել Էջմիածնում հեղինակություն համարվող Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):


Սերժ Սարգսյանը, սակայն, ձեռքերը լվացել է՝ չցանկանալով ներքաշվել այս մութ գործընթացներում: Գեներալի հակառակորդի շուրջ համախմբվել են նաև նրանք, որոնք տարիներ շարունակ փորձում են մարզը դուրս բերել Գրիգորյանների լծից: Իսկ վերջիններս մարզի և հատկապես Էջմիածնի բոլոր պետական կառույցները դարձրել են իրենց անձնական բիզնեսի իրացման օբյեկտներ, մանկապարտեզները նրանց արտադրության հացն են սպառում, խանութները՝ այլ ապրանքներ, մի խոսքով, իրենցից բացի ոչ ոք իրավունք չունի թպրտալ:

 

Իսկ Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հակասությունները տարիների պատմություն ունեն, ժամանակին Դոն Պիպոն Հայաստանից փախել է հենց գեներալի ջանքերով»,–գրում է թերթը։

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more