▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք. «КВН-շիկները» քաղաքական հումորից չեն վախեցել



Երեկ Երևանում նշվել է ՈՒՀԱ-ի` Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական լիգայի 20-ամյակը: Այդ առիթով հավաքվել էին ՈՒՀԱ-ի տարբեր սերունդների ներկայացուցիչները: Այսպես ասած, «КВН-շիկների» խոսքով` ՈՒՀԱ-ն ինտելեկտով հումոր ունեցող մարդկանց ակումբ է, դրա համար էլ հումոր կարող են անել միայն ինտելեկտուալները: Դրա ապացույցն է նաև այն, որ նախկին «КВН-շիկներն» այսօր իրենց ոլորտներում մեծ հաջողությունների են հասել ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, ինչպես օրինակ` Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է, Արման Սաղաթելյանը` ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, Արթուր Զանիբեկյանը` Ռուսաստանում և Հայաստանում հայտնի գործածար,   «Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի» հիմնական սեփականատերը և այլք: ՈՒՀԱ-ի ծննդյան տոնին ներկա էին հյուրեր նաև Մոսկվայից, նրանց թվում էր Գարիկ Մարտիրոսյանը: Գարիկը հումորով դիմելով «Նոր Հայեր» խմբի իր թիմակիցներին, ասաց, որ իսկական հումորիստը պետք է անվախ լինի, չվախենա նաև քաղաքական սուր հումորներ անելուց: Ասվածին որպես ապացույց Նոր Հայերը ներկայացրեցին  քաղաքական գործիչների հայաստանյան վերջին իրադարձությունների հայտնի արտահայտություններն և գործողությունները` հումորային ձևավորմամբ. կատակ-համարներ էին դարձել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևը», ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «հիմա եկել ես էստեղ, որ ինչ անես»-ը, Գագիկ Ծառուկյանի` «ճանապարհից մոլորվելը», ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «մոմ վառել»-ը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more