▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԿՄ-ն պետք է լուծարվի. Սասուն Միքայելյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. « Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»։

Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել եւ դառնալ կառույցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել է. «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժեւորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս։

 

 

 

 

 

 

 

Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more