▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար հարսանիքների շարքը մեկնարկում է

«Հրապարակ» օրաթերթը գրում է «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Սեպտեմբերի 1-ին նաեւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։

Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգարն է ամուսնանում։ Հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցելու արարողությանը, հարսնացուն համեստ ընտանիքից է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more