▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը

Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար։ Հրապարակվել է Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության էջում տեղադրված տեսանյութում ծրագրի կետերը ներկայացնում է լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը։

Դիտեք նաև՝

«Խելացի սահմաններ», հետախուզություն, հարվածային համակարգեր. Սամվել Կարապետյանի կուսակցությունը ներկայացրել է իր անվտանգության ծրագրի շնորհանդեսը։

«Ուժեղ Հայաստանի» ծրագրի հիմնական բաղադրիչները

«Խելացի սահման» համակարգի ներդրում. արհեստական բանականությամբ աշխատող սենսորային ցանցեր, ինչպես նաև ինքնավար հարվածային համակարգեր` ամբողջ սահմանի երկայնքով։

Ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգի ստեղծում՝ ճիշտ ժամանակին սպառնալիքները հայտնաբերելու համար։ Միասնական հրամանատարական և վերահսկողական համակարգի ներդրում, ներառյալ օդային և տեղեկատվական բաղադրիչները։

Բարձր ինքնաբավության ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում, որը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։

Բազմաշերտ ՀՕՊ համակարգի մշակում՝ անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և այլնի լայն կիրառմամբ։

Բարձրակարգ և պրոֆեսիոնալ սահմանապահների պատրաստում, որոնք կարող են լուծել խնդիրներ ամենաբարդ իրավիճակներում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more