▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրը Փաշինյանի ձայնագրությունը միացրեց ԱԺ-ում

Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանի ձայնագրությունը միացրեց ԱԺ-ում

Դիտեք նաև՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությանն արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Իմ անձնական որոշմամբ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին: Դրանց ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող գրառումներ արել: Ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Ասենք՝ գնաք տեքստը կարդաք, գաք հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»։

***

«Խոստանում էիք ժողովրդի թիկունքում որևէ հարց չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողովրդի հետ։ Հայաստանն ու Ադրբեջանը գործընթաց են սկսել, որը դուք կոչում եք խաղաղության գործընթաց։ Կոչ եք անում Ադրբեջանին՝ հասարակությունից և ընդդիմությունից գաղտնի պահվող այդ փաստաթղթից ծաղկաքաղ անել և ստորագրել։ Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախապես այդ համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, ճշտել՝ համաձա՞յն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, թե՞ ոչ։ Հիմա գոնե ներկայացրեք պայմանագրի այդ դրույթները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսքն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ի պատասխան ասաց, որ հասարակությունը քաջատեղյակ է փաստաթղթի բովանդակությանը․ «Այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, քանի որ այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց։ Իմ վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից իմ ելույթներում ամեն ինչը հրապարակել եմ։ Այդտեղ խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և այլնի մասին։ Ես անընդհատ տարբեր ֆորմատներով հանդիպումներ եմ ունենում ժողովրդի հետ և քննարկումներ են լինում։ Իսկ դրույթների հրապարակումը այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը»,- պատասխանեց Փաշինյանը:

«Կառավարությունն իրականացնում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։

Մենք տարածաշրջանային մեր գործերը դիտարկում ենք ընդհանուր համատեքստում, բայց, ինչ-որ առումով, նաև առանձին համատեքստում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին։ Նա նշեց, որ Հայաստանը որոշել է մասնակցել «3+3» ձևաչափով քննարկումներին. «Դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»։

Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ ասաց․ «Դրանք բնականոն են և քաղաքական որոշման արդյունք չեն։ Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք»։ Իսկ Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշեց․ «Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն»։
Շարունակելով՝ Փաշինյանն ասաց․ «Մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք ոչ միայն զինվորով ու բանակով, այլև՝ մեր քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալ հոգեբանությամբ, մեր խոսացածով, մեր՝ սադրանքներին տրվել չտրվելու հմտություններով կամ՝ հակառակը։ Ճիշտ ռելսերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարվում։ Եթե ուշադրություն եք դարձրել, չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more