▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմություն, եթե պահանջում ես իշխանության հրաժարականը, դու էլ հրաժարական տուր

Ախր որ խոսա, կասեն էլի խոսաց:

Վարչապետին մեղադրում են, որ վեց տարի է պռովալ է տալիս սաղ, ախր , ընդդիմություն ջան, բա դու ինչ ես անում: Վեց տարի է ժողովրդին տանում -բերում ես, եսիմ ինչ եր ես խոստանում, բանակցում ես, միտինգ , երթ ու արդյունքում ոչ մի բան:

Իրար ինչ ասես ասում եք, հետո միանում եք, հետո բաժանվում եք, որ իրար ինչ ասես, հետո բաժանվում ես ու տենց վեց տարի:

Եթե պահանջում ես իշխանության հրաժարականը, դե դու էլ հրաժարական տուր, եթե իշխանության մոտ ոչ մի բան չի ստացվում , բա քո մոտ ինչ է ստացվում:

Ամեն ինչի պատճառը, որ ոչ իշխանությունն ա էս ժողովրդին լսում, ոչ էլ ընդդիմությունը: Ոչ իշխանությունն է նոր մարդ աճացնում, ոչ էլ ընդդիմությունը: Մարդ է իրար համար սիրուն տեղավորվել են по жизни.

Իսկ մեզ: Իսկ մեզ մնում ա հանապազորյա կյանքը, գազի հաշիվնեով, կենսաթոշակային մուծումներով, ջիպոտ օլիգարխներով ու Աստծուն շնորհակալություններով, որ դեռ էս երկիրը պահում է:

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more