ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է իշխանափոխության պահանջի մասին․ «Ընդդիմությունը մի քանի բան ունի անելու․ ովքեր տեսանելի դաշտում են և նաև նրանք, ովքեր անտեսանելի են, բայց ցանկանում են իշխանափոխություն, պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտահայտում է ժողովրդի մտահոգությունները, լուծում խնդիրները։ Ծրագիրը ժողովրդին ներկայացնելուց հետո, ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ անձի շուրջ, որն ունի ժողովրդի վտահությունը, համակրանքը․․․ Իշխանափոխությունն օրվա հրամայականն է, ժողովուրդը դա է պահանջում, ընդդիմությունը պետք է ականջալուր լինի ու այդ ուղղությամբ աշխատի»,- ասել է նա։ |
«Ընդդիմությունը պետք է համախմբվի և ծրագիր ներկայացնի ժողովրդին». Վարդան Օսկանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet