▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկել են 7 մանդատ են խաղացնում, մենք դրա կողմնակիցը չենք

«Մենք 2008-ին ստորագրել էինք Հայ ազգային կոնգրեսի ռազմավարական դաշինքը՝ հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով՝ գնալով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների: Այն արդեն սպառել է իրեն: Հիմա ընկել են 7 մանդատ են խաղացնում, մենք դրա կողմնակիցը չենք»,-ԳԱԼԱ հեռուստաընկերության  հետ զրույցում նշել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից կուսակցությունը դադարեցնում է անդամակցությունը ՀԱԿ-ին, քանի որ, ըստ կուսակցության հայտարարության, Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին՝ տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more