▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընթերցեք, թե ինչ է ասում Պապ Այվազյանի հայրը ու մեկ անգամ ևս մտածեք»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմը դեմք ունի։ Իհարկե, նրանք, ովքեր ուշադրության արժանանալու համար անդադար ճամարտակում են, ասում, թե հերթական պատերազմն անխուսափելի է, վստահ են, որ ոչ իրենք, ոչ իրենց որդիները չեն տուժելու։
Նրանք կամ որդի չունեն կամ վաղուց տեղավորել են արտերկրում։
Իսկ Պապ Այվազյանի հայրը երազում է, որ որդին շիրիմ ունենա... Աստված տա, երբեք էլ որևէ մեկը չզգա, թե ինչ է զգում անհետ կորածի ծնողը։ Խելքի եկեք, ուշքի եկեք, փակեք անդադար պատերազմ ասողների բերանը։


Ընթերցեք, թե ինչ է ասում Պապ Այվազյանի հայրը ու մեկ անգամ ևս մտածեք.
«Մինչ օրս անհայտ կորած է համարվում որդիս, երազում եմ, որ որդիս գոնե գերեզման ունենա, որ կարողանամ այցելել ու ծաղիկներ խոնարհել, խնկարկել նրա շիրիմի առաջ։ Ո՞ւր է իմ որդին հարգելի պետություն, մինչև ե՞րբ պիտի այսպես սպասեմ մի բուռ ոսկորի, մասունքի որդուցս»»։

Կարդացեք նաև՝

44-օրյա պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն։

«Սիրելի՛ ընկերներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ 4 երկար ու ձիգ տարիներ սպասումից հետո հաստատվեց Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն»,- այս մասին հաղորդել է Ժաննա Գևորգյանը:

Հայկի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ժամը 13:00-ին, Նորքի ընտանեկան գերեզմանատանը:

«Սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Մեր պայքարը հանուն Հայկի և իր գաղափարների շարունակվելու է միշտ»,- նշել է նա:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more