▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընթերցողը ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ քաղաքական ու տնտեսական ԲԻԶՆԵՍՆԵՐԸ

Բանակային մի ասացվածք կա. лучше иметь дочь-проститутку, чем сына-ефрейтора... Քոքոբելյանի հարցազրույցը լսելուց հետո հասկացա, որ այս ասացվածքը կարելի է վերաձևակերպել՝ որդի-եֆրեյտորը փոխարինելով որդի-ազատ դեմոկրատով։ 

Ես հիասթափված եմ, հիասթափված եմ ոչ թե ազատ դեմոկրատներից (իրենց մասին էն գլխից է լավ կարծիքի չէի), այլ Ժառանգությունից, որ այսպիսի բարոյազուրկ ու քծնվող քաղաքական ուժի հետ թիմ էր կազմել, ինչի պատճառով խորհրդարան չմտան այնպիսի մարդիկ, ովքեր միակն էին, ովքեր իրոք աշխատում էին, այլ մտան մարդիկ, ովքեր աչքի են ընկել միայն նրանով, որ սկզբում ՀԱԿ-ին դավաճանեցին, իսկ հիմա՝ նույն Ժառանգությանը։
Քոքոբելյանի խոսքը հիշեցնում է խաբեբա ֆարցովշիկի կամ ինչ որ լոխատրոնի օպերատորի խոսք, որովհետև կներեք, բայց նրա «Մենք չենք պայմանավորվել, որ ես ԱՆՄԻՋԱՊԵՍ հետո պետք է մանդատս վայր դնեմ» կռուտիտը անգամ մանկապարտեզներում չի անցնում։
Պարո´ն Քոքոբելյան, չեմ հավատում Ձեր ոչ մի բառին, չեմ հավատում, որ դուք ինչ որ լավ բան եք ուզում անել ժողովրդին և ոչ թե նրա համար, որ Ձեր ղեկավարած թիմը անընդհատ կապում են ԱՄՆ պետդեպարտամենտի հետ, ոչ թե նրա համար, որ սոցիալական անարդարությունից բողոքելով ու այլ լոլոներ կարդալով հանդերձ դուք Ազատության հրապարակի կաֆեներից մեկի տերն եք, և անգամ ոչ նրա համար, որ դուք Ժառաննգությանը դավաճանեցիք, այլ նրա համար, որ դուք անհետևողական եք անգամ Ձեր հռետորիկայում. խոսում եք քվեարկողների ձայների մասին, արժանի լինելու մասին, այնինչ դուք հաստատ այն 2 տոկոսը չէիք հավաքի, որ Ձեզ տալիս է երկու մանդատ ունենալու իրավունք։ Խոսո՞ւմ եք արդարության մասին, ապա բացատրեք խնդրեմ, որքանո՞վ է արդար, որ այլ քաղաքական ուժի ընտրողների հաշվին դուք հիմա խորհրդարանում եք: 


ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից, տեսանյութն` Առաջին լրատվականի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more