▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնվեր փաշայի թոռը Ցեղասպանությունն անվանել է հեքիաթ, իսկ հայերին` մեծ ժողովուրդ

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք պարագլուխներից Էնվեր փաշայի (ռազմական գործերի նախարար) թոռը` Օսման Մայաթեփեքը, հանդես է եկել ցեղասպանությունը ժխտող հայտարարությունով: Արևմտյան Հայաստանում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նա անվանել է հեքիաթ: Գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Դողան Հաբեր» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Մայաթեփեքը բառացիորեն կրկնել է ժխտողականության վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզը` ասելով, որ եղել է տեղահանություն, որի ժամանակ երկու կողմերն էլ կրել են ողբերգական կորուստներ: Էնվերի թոռը կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային, որոնք իբր հայերին հրահրել են օսմանցիների դեմ:

«Հայկական 200 հազարանոց բանակը ռուսների հետ կռվում էր թուրքական բանակի դեմ»,- ասել է Մայաթեփեքը` նշելով, որ Օսմանյան կայսրությունում հայերին առաջարկվել էր ինքնավարություն, որը, սակայն, մերժվել էր նրանց կողմից:

Էնվերի թոռը ցանկություն է հայտնել, որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից:

«Մենք էլ, կամաց-կամաց ազատվելով այդ պրոբլեմից, կկարողնանաք կարգավորել հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ: Կկարողանանք միևնույն ժամանակ առևտրատնտեսական և մշակութային կապեր զարգացնել: Հայերը մեծ ժողովուրդ են»:

Նշենք, որ Էնվեր փաշան սպանվել է Միջին Ասիայում խորհրդային զորքերի հետբախումներից մեկի ժամանակ ՝  արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի գլխավորածզորաջոկատի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more