▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էպոսագետը ձերբակալվե՞լ է

Հենարան.am-ը գրում է, որ իր  տեղեկություններով, այսօր,  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին:

ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը Հենարանի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նման դեպքում կտարածի պաշտոնական հաղորդագրություն:

-Միայն ասեմ, որ գործը նախաքննության փուլում է,-ասել է Բաղրամյանը:

Վարդան Սեդրակյանի անունը կապվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ:

Կայքի լրագրողին հաջողվել է խոսել Սեդրակյանի հետ:

-Ես իմ կաբինտում նստած աշխատում եմ: Չգիտեմ տեղյակ չեմ ,-ասել է նա:

Կայքը նաև նշում է, որ Վարդան Սեդրակյանը ստորագորություն է տվել հանրապետությունից չբացակայելու մասին եւ երբ նա փորձ անի լքելու Հայաստանւ սահմանները` ձերբակալվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more