▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռակողմ հանդիպման գաղափար կար, բայց կողմերից մեկը չի աջակցել դրան». Ուշակով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի ու Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել: Նման գաղափար կար, բայց կողմերից մեկը չի աջակցել դրան»,- նշել է նա։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more