▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ դարպասին կանգնած էր Բերեզովսկին, շատ վստահ էինք խաղում պաշտպանությունում

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Խաղընկերները Ռոման Բերեզովսկու մասին» շարքը, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշների մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր:

Արամ Ոսկանյան, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

«Ճիշտն ասած՝ թե՛ երիտասարդական հավաքականում, թե՛ ազգային հավաքականում հանդես գալու տարիներին հավաքների ժամանակ ապրում էինք նույն սենյակում: Ռոմանը, չնայած խաղադաշտում իսկական առաջատար էր, բայց խաղադաշտից դուրս հանգիստ, բնավորությամբ համեստ մարդ է: Հազվադեպ էր կատակում, բայց շատ դիպուկ: Ինչ վերաբերում է խաղին, երբ դարպասին կանգնած էր Ռոմանը, շատ վստահ էինք խաղում պաշտպանությունում՝ իմանալով, որ թիկունքը ամուր է: Ռոմանը բարձրակարգ ֆուտբոլիստ է և մեծ պրոֆեսիոնալ, քանի որ արդեն շուրջ 20 տարի խաղում է բարձր որակով և նույն բարձր մակարդակի վրա: Նա փայլուն օրինակ է մեր բոլոր ֆուտբոլիստների համար, ովքեր պետք է ձգտեն նմանվել նրան և ազգի համար անել այն, ինչ արել է Ռոմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more