Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները. առայժմ դրական պատկեր չկա, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, գրում է РИА Новости-ն։
«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում էր, մենք բացահայտ ասացինք՝ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերություններն ուղղեք դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կգնան դրական ուղղությամբ.... Սփյուռքը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ճնշում է գործադրում, ինչն արտահայտվում է գործընթացում: Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Մենք թշնամիներ չենք ուզում, այլ ընկերներ»,- Անկարայում լրագրողներին ասել է Էրդողանը:
Դիտեք նաև՝