▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան քաղաքի «Տարոն» գավառը, հայտնի է օլիգարխների դղյակներով

Երևան քաղաքի «Տարոն» գավառը, այսինքն՝ Ավանը, հայտնի է նաև իր օլիգարխների ֆեոդալական-կալվածատիրական դղյակներով:

Արդեն մի քանի օր է Ավան թաղամասի Նարկեցի 41 շենքի և հարակից շենքերի բնակիչները ահազանգում են, որ ավտոմեքենայով Նարեկացի փողոցից չեն կարողանում մուտք գործել բակ, քանի որ հոծ գիծը անցնելու համար նախատեսված նշումներ չկա:

Բայց ինչն է առավել զարմանալի, որ շենքերից 50-60 մետր հեռավորության վրա գտնվող Ռուբեն Հայրապետյանի առանձնատան դիմաց նշված են համապատասխան շրջանցման համար նախատեվսած նշումները: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները Ռուբեն Հայարապետյանին ավելի մեծ կարևորություն են տալիս՝ ստեղծելով նրա համար բոլոր հարմարությունները ազատ տեղաշարժվելու համար, քան մոտ 3000 բնակիչ ունեցող Նարեկացի 41 շենքի և հարակից շենքերի ժողովրդին:

Հարկ է նշել նաև, որ Ռ.Հայրապետյանը տան առջևի շրջանցման հատվածը գտնվում է չափազանց վտանգավոր գոտում՝ պտույտի վրա:

Հովհաննես Եսայանի գրառումը

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more