▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցի տղամարդը 21-ամյա աղջկան «Telegram»-ով գրել է, որ եթե վերջինս իր պարտքը չվերադարձնի՝ պետք է հետը սեռական հարաբերություն ունենա

Հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով  հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քարամյանի գլխավորությամբ։  

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Գագիկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more