▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու ընտրությունների և քաղաքական ուժերի կարգախոսների մասին

Ինչպես գիտենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 7 քաղաքական ուժերից միայն 5-ն են հայտնել թե ինչ նախընտրական կարգախոսով են հադես գալու: Այսպես՝ 
ՀՀԿ՝ «Ավելի լավ Երևան»
ԲՀԿ՝ «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»
ՀՅԴ՝ «Երևան, փոխիր Հայաստանը» 
ՕԵԿ՝ «Մենք կարող ենք ավելին» 
ՀԱԿ՝ «Իշխանությունը՝ քաղաքացուն»

Իսկ եթե փորձենք այս բոլորը միացնել ու օերացիոնալիզացիայի ենթարկել, ապա կստացվի մոտավորապես այսպես.

Մենք կարող ենք ավելին, ուստի եկեք «սկսենք Երևանից», քաղաքացու իշխանությամբ փոխենք՝ այն դարձնելով «Ավելի լավը» և ունենալով «Ավելի լավ Երևան», կունենանք լավ Հայաստան:

Ինչպես նկատեցիք, «փոխել» եզրը օգտագործվում է և՛ ԲՀԿ-ի և՛ՀՅԴ-ի մոտ: Իսկ եթե մի փոքր ավելի հետ գնանք, ապա կհիշենք, որ «փոխել» եզրը օգտագործվում էր նաև ՀՀԿ-ի կարգախոսում՝ «Հավատանք, որ փոխենք»: Կարգախոսները իրենց էությամբ պատահական չեն լինում: Նրանք հստակ արտահայտում են քաղաքական ուժին իրենց ունեցած ավանդով և գործով: Ուստի պատահական չլինելու հանգամանքը բնութագրվում է հոգեբանական վերլուծությամբ: Սկսենք ՀՀԿ-ից: 
«Ավելի լավ Երևան». Այսինքն՝ ունենք այն ինչ ունենք, այս ընտրություններից հետո դարձնենք այն ավելի լավը, որը չի ենթադրում որ հիմիկվա ունեցածը վատն է: 
ԲՀԿ՝ «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»: Այս ուժը ինչպես հայտնի է չմասնակցեց նախագահական ընտրություններին, ուստի իր քաղաքական գործընթացներին մասնակցության իր մեկնարկը ցանկանում է լեգիտիմացնել, Երևանից սկսելու կարգախոսով: Եթե նկատում եք՝ «Փոխելու ենք» կարգախոսը ընկալելու առումով, շատ ընդհանուր է: Այն կարող ենք հասկանալ և՛ Երևանը զարգացնելու և՛ քաղաքային իշխանությունները փոխելու տեսանկյունից: Ուստի այս կարգախոսների ընտրությունը ևս բնորոշում է ԲՀԿ-ի այլընտրանք լինելը:
ՀՅԴ-ի «Երևան, փոխիր Հայաստանը» բխում է այս ուժի որդեգրած դիրքորոշման տրամաբանությունից՝ եթե Երևանի ավագանու ընտրություններում հաղթում են, ապա այն մեծ հնարավորություն է ընձեռում փոխել Հայաստանը, քանզի Երևանում է կենտրոնացած ՀՀ բնակչության 1/3-ից ավելին: Այս տրամաբանությունը նկատվում է ընդդիմադիր մյուս ուժի՝ ՀԱԿ-ի կարգախոսում՝ «Իշխանությունը՝ քաղաքացուն»: Այս ուժերի ասելիքը թաքնվում է քաղաքացու ետևում: Իսկ եթե ակնկալիքների արդարցում չի գրանցվում ապա քաղաքացի հանգամանքը դառնում է զոհ, իսկ իրենք փրկիչ: Սա հնարք է, որն ավելի շատ օգտագործում են այն ուժերը որոնց մասնակցությունը քաղաքական գործընթացներին կրում է պրոտոկոլային բնույթ:
ՕԵԿ-ն իր՝ «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով, կարծես, խոստովանում է, որ ունի թերարժեքության բարդույթ և այս ընտրությունները լավ հնարավորություն են ինքնադրսևորվելու համար: Ինչպես գիտենք կոմպլեքսները միշտ խանգարում են գործելուն: 

Հ.Գ. Ինչևէ քաղաքական ուժերին մաղթենք հաջողություններ, քանզի յուրաքանչյուր գործողություն ընտրություններից հետո պետք է միտված լինեն Երևանի զարգացմանն ու երևանցու բարեկեցիկ կենցաղին:

 

Վահագն Սարոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more