▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը։ Որքան էլ որ պատկան մարինները փորձեն խուսափել թեմայից, միևնույնն է խնդիրը առկա է և օր օրի ավելի մեծ ծավալներ է ընդգրկում․
Այսօր խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և դաշինքի անդամ Սարգիս Տեր-Եսայանի հետ եղել ենք ահազանգի վայրում, լսել բնակիչների մտահոգությունը և ինչպես միշտ, այս անգամ ևս, անելու ենք մեր լիազորությունների շրջանակում ամեն հնարավորը, որ խնդիրն իր լուծումն ստանա։ Իսկ խնդիրը հետևյալն է․
Ռոստովյան 36 շենքի նկուղ են լցվում Մուրացան փողոցի ողջ կոյուղագծերի հոսքերը, քանի որ այն ամենացածր կետն է հանդիսանում և էկոլոգիական, սանիտարական ահագնացող խնդիր ստեղծում բնակիչների համար։
Շենքի բակում նստելն անհնար է, պատուհան բացելը հնարավոր չէ, բնակիչները խնդրում են՝ խողովակները փոխել, խնդիրը հիմնովին լուծել։
Խնդրի լուծմանն ուղղված գործընթացի մասին կտեղեկացնենք հավելյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more