▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում դեռ կան նմանատիպ փողոցներ, որ հիշեցնում են 90-ականների Երևանը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու էլի դժգոհում են վարորդները,
Բողոքում են քաղաքացիները
Ու կրկին Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ)։
Անբարեկարգ Երևան ծրագրի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում մեր քաղաքի անմխիթար ու անբարեկարգ փողոցներից հերթականը։
Թե բա` ասեք կանենք։
Էս մարդիկ արդեն որերորդ անգամ ասում են, բարձրաձայնում են, բողոքում են, դժգոհում են, սակայն ձայն բարբառո անապատի։
Հիշեցնեմ`
2024թ-ի Երևան քաղաքի բյուջեով ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով նախատեսվել է 3,652,464,500 դրամ (3 միլիարդ 652 միլիոն 464 հազար 500 դրամ), սակայն Երևանում դեռ կան նմանատիպ փողոցներ, որ հիշեցնում են 90-ականների Երևանը։
Երևանի քաղաքապետարան, հուսով եմ կարձագանքեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more