▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրակոցներ են հնչել. սպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան

Թարմացված․ Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը: 

ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասով սպանություն, 335-րդ հոդվածով ապօրինի զենք զինամթերք կրելու։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:  

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ:  Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more