News.am-ը գրում է, որ Երևանում պղծել են Շիրակի փողոցում գտնվող ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանը: Անհայտ քաղաքացին ներկով անպարկեշտ խոսքեր ու հայհոյանքներ է գրել Գորգիսյանի կիսանդրու ներքևի հատվածի վրա: Թաղամասի բնակիչները դա նկատել են վաղ առավոտյան և նրանից մեկը դիմել է ոստիկանության բաժին:
Ոստիկանությունից նշել են, որ դեռ չեն հայտնաբերել վանդալին և հավելել, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում